Վերապատրաստող մասնագետ` Նվարդ Սարգսյան

Դասացուցակ
Հանդիպումների վայրը՝ Տիգրան Հայրապետյան ընթերցասրահ
29.08.2022-15։00-19։00
30,08.2022-15։00-19։00
31.08.2022-15։00-19։00
01.09.2022-15։00-19։00
02.09,2022-15։00-19։00
29.08.2022
Թեմա 1 (5 ժամ)․ Էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում
Բլոգային-գործնական աշխատանք՝
- էլեկտրոնային փոստի գրանցում հարմար հարթակում
- Գրագետ նամակի կազմում
- Նամակներ ուղարկել իրար․ անհատական, խմբային
- Նամակի վերահասցեավորում
- Ուղարկված նամակի որոնում
Թեմա 2 (5 ժամ)․ Ամպային տեխնոլոգիաների գործիքակազմը
Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիա է, որի օգնությամբ համացանցի միջոցով պահանջի դեպքում համակարգիչներին և այլ սարքերին (օրինակ` սմարտֆոններ) տրամադրվում են ընդհանուր ռեսուրսներ (shared resources), ծրագրային ապահովում և տեղեկատվություն:
Ամպային տեխնոլոգիաներն օգտագործում են համացանցը և կենտրոնական հեռավոր սերվերները (remote servers) տվյալները և կիրառական ծրագրերը պահպանելու համար:
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Որևէ անպային տարածքում գրանցում
- Փաստաթղթերի, նյութերի, ցուցադրությունների ստեղծում և ներբեռնում
- Հղումների տրամադրում ըստ ներկայացված առաջադրանքի․ անհատական, խմբային փոփոխման հնարավորությամբ, անփոփոխ, համօգտագործմամբ և այլն
Թեմա 3 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
- Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում
Տիրապետում եմ Էլեկտրոնային մատենավարության հմտություններին: Էլեկտրոնային մատյանում աշխատելը հարմար է, հեշտ և հասանելի:
Թեմա 4 (4 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Կրթական կայքերի հղումների որոնում
- Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
- Նյութերի, պաշարների գործածում
- Նյութի որոնում
- Նյութի արժեհավատության գնահատում
- Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ
Թեմա 5 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում
Բլոգային-գործնական աշխատանք՝
- Քննարկում
- Ամփոփում
Օգնող հղումներ․
- Թեմա 1․ wordpress.com
- Թեմա 2․ Google classroome, Microsoft Teams
- Թեմա 4. Google drive
- Թեմա 5. liveboard, webwhiteboard, tutorialspoint
- Թեմա 6․ ԿԳՄՍՆ, ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ
Ես՝ որպես անգլերեն լեզվի դասավանդող, շատ եմ օգտվում հետևյալ կրթական կայքերից՝ British Council Teens
Intermediate_stories_for_reproduction
Այս ուսուցողական կայքերը հնարավորություն են տալիս օրվա դասը ավելի արդյունավետ, ուրախ, խաղային, տրամադրող, հետաքրքիր դարձնել:
Օգտվում եմ նաև ԿԳՄՍՆ, ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ կայքերից:
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» դասընթացը վարում էր մեր շատ սիրելի Նվարդ Սարգսյանը: Ծանոթացանք և ավելի ամրապնդեցինք մեր գիտելիքները Էլեկտրոնային փոստի ստեղծման և վարելու, ամպային տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառման և այլ հմտություններ:
Շնորհակալ ենք շա~ տ:
Կրթահամալիրում աշխատում եմ որպես անգլերեն լեզվի դասավանդող և արդեն երկար տարիներ աշխատում եմ իմ ուսումնական բլոգով: Որպես ստեղծող ուսուցիչ`աշխատանքս կազմակերպում եմ ուսումնական բլոգի միջոցով, որտեղ արտացոլվում է իմ ուսումնական գործունեությունը։ Ուսումնական բլոգի սահմանված կարգով վարումը դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է: Բլոգը համապատասխանում է ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներին: