Այսօր օրն սկսեցինք ուրախ, պարային ընդհանուր պարապմունքով։ Այնուհետև սկսեցինք բակային աշխատանքը։ Բակային աշխատանքին հաջորդեց Միջին դպրոցի մանկավարժական հավաքը: Վաղը նոր ուսումնական տարվա առաջին շրջանի առաջին օրն է, քննարկեցինք նոր ուսումնական տարվան վերաբերող հարցեր։ Այնուհետև անցանք դասարանները կարգի բերելու վերջին աշխատանքներին։


Օրն ավարտեցինք պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման հավաքով: