
Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները, լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու, սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել բարձր մակարդակի:
Դասընթացի նպատակն է.
- Բառապաշարի ընդլայնում, հարստացում
- Անգլերենով ազատ շփվելու հմտությունների ձեռքբերում
- Անգլերեն լեզվով տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ
- Անգլերենից հայերեն և հակառակը թարգմանելու հմտությունների զարգացում
Դասընթացը կարող է լինել շտկողական և մասնագիտական: Երկու ուղղվածության դեպքում էլ շեշտը դրվելու է 4 հմտությունների զարգացման վրա /լսելու,/ընկալելու, գրելու, կարդալու, խոսելու/
Մասնագիտական դասընթացը իրականացնելու համար օգտվելու ենք մի շարք կայքերից, որոնք տրամադրում եմ զանազան լեզվական ռեսուրսներ, Օքֆսորդի և Քեմբրիջի դասագրքերից DestinationB1, New Headway, New English File, ինչպես նաև շտեմարաններից: Ընտրությամբ խմբերը մասնակցելու են կրթահամալիրային նախագծերին, լուսաբանուներին, ինչպես նաև դասավանդողի առաջարկած նախագծերին,հանդես կգան նաև իրենց անհատական նախաձեռնություններով:
Օգտագործվող կայքեր
- http://www.britishcouncil.am/en
- http://learnenglishteens.britishcouncil.org/
- http://www.english-test.net/
- http://www.tolearnenglish.com/
- http://www.usingenglish.com/comprehension/
- http://www.englishleap.com/
- All in One page
- Exercises by level
- atc.am
- www.nonstopenglish.com
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Ունկնդրելու դասարանական գործունեություն
Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը
Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին
Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին
Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ
Խոսելու գործունեություն
Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)
Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)
Քննարկումներ և բանավեճեր
Բեմականացումներ
Ընթերցելու գործունեություն
Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:
Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:
Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):
Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:
Գրելու գործունեությունը
Առաջարկված թեմաների շուրջ, համապատասխան բառապաշար, բառային կառույցներ օգտագործելով գրել շարադրություններ::
Տրված բառերը, բառային կառույցնեը կիրառելով գրել հորինված պատմություններ
Կրթահամալիրային հանդիպումների վերաբերյալ գրել անդրադարձ
Ուսումնական Ճամփորդություններ
Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի գործնական կիռարման դաս.
Նախագծեր.
- Մասնակցություն eTwinning Plus միջազգային ծրագրին
- Բանավեճեր, քննարկումներ, ընթերցումներ
- Թարգմանություններ
- Ուսումնական ճամփորդություններ
- Ֆիլմերի դիտում