Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող մասնագետ` Մարիետ Սիմոնյան


Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Դասացուցակ
Հանդիպումների վայրը՝ Տիգրան Հայրապետյան ընթերցասրահ
12.09.2022-15։00-17։00
13,09.2022-15։00-17։00
14.09.2022-15։00-17։00
15.09.2022-15։00-17։00
06.09,2022-15։00-17։00

Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ընդհանուր մասնագիտական զարգացումԴիրքորոշում և արժեք

Ժամաքանակը՝ 10 ժամ,Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները,
որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,
ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա
կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի»
պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ
այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ

անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում
է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ
դրանց նկատմամբ։
 Փոխադարձ հետաքրքրվածությունը և վստահությունը՝ համընդհանուր նպատակների և տարատեսակ ռեսուրսների հետ մեկտեղ, բերում են հանձնառության և ներգրավվածության։ Արդի
ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման
ևտոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» (քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ
մտածում և գործում են միայն իրենց ներքին համոզմամբ ու որոշմամբ) կամ
կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի գաղափարի
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից
չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում
են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ) միջև
կա տարբերություն։

  1. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները,
որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,
ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա
կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի»
պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ
այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ
անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում
է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ
դրանց նկատմամբ։
Ժողովրդավարական հասարակություններին պետք են համայնքամետ
մարդիկ, ովքեր հետաքրքրված են համայնքի բարեկեցությամբ։ Փոխադարձ
հետաքրքրվածությունը և վստահությունը՝ համընդհանուր նպատակների
և տարատեսակ ռեսուրսների հետ մեկտեղ, բերում են հանձնառության և
ներգրավվածության։ Երբ մարդիկ զգում են, որ խաղասեղանին դրված է ինչ-որ
բան, որ իրենց անմիջական անհատական հետաքրքրությունների շրջանակից
դուրս է, իրենք մասնակից են դառնում սոցիալական կյանքին։ Արդի
ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման
ևտոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» 
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ
մտածում և գործում են միայն իրենց ներքին համոզմամբ ու որոշմամբ) կամ
կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի գաղափարի
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից
չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում
են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ) միջև
կա տարբերություն։

  1. Ժողովրդավարական մշակույթ

Ժողովրդավարությունն ավելին է, քան դրա ինստիտուտների ամբողջությունը։
Կայացած ժողովրդավարությունը մեծապես կախված է ժողովրդավարական
քաղաքացիական մշակույթի զարգացումից։

«Ժողովրդավարական մշակույթ» եզրույթը շեշտադրում է այն
հանգամանքը, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ
առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, իսկ այդ
հաստատություններն ու օրենքները չեն կարող գործնականում աշխատել,
եթե դրանք հիմնավորված չլինեն ժողովրդավարության մշակույթում, որն
է՝ քաղաքացիների և ինստիտուտների կողմից կիսած ժողովրդավարական
արժեքները, մոտեցումներն ու պրակտիկաները: Այս ամենը նաև ներառում
է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ
հանձնառություն, հանրային բնագավառի նկատմամբ հանձնառություն,
և համոզմունք, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ
ճանապարհով, բազմազանության ընդունում և հարգանք, սեփական
կարծիքներն արտահայտելու պատրաստակամություն, այլոց կարծիքները
լսելու պատրաստակամություն, մեծամասնության ընդունած որոշումների
նկատմամբ հանձնառություն, փոքրամասնությունների և նրանց իրավունքները
պաշտպանելու հանձնառություն, և մշակութային բաժանարարներում
երկխոսության մասնակցելու պատրաստակամությունը։ Այն նաև ներառում է
այլ մարդկանց, ինչպես նաև մեր ապրած միջավայրի կայուն բարեկեցության
խնդրով մտահոգվածությունը։

  1. ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի
անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։
Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում
է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն (ուղղակի
ժողովրդավարություն) կամ ազատ ընտրական համակարգով իրենց ընտրված
ներկայացուցիչների կողմից (ներկայացուցչական ժողովրդավարություն)։
Ժողովրդավարության հենասյուներն են՝
► ժողովրդի ինքնիշխանությունը.
► կառավարություն՝ կառավարվողների համաձայնության հիման վրա.
► մեծամասնության կանոն.
► փոքրամասնությունների իրավունքներ.
► մարդու հիմնական իրավունքների երաշխավորում.
► ազատ և արդար ընտրություններ.
► հավասարություն օրենքի առջև.
► օրենքով հաստատված կարգ.
► կառավարման սահմանադրական սահմանափակումներ.
► սոցիալ-տնտեսական և քաղաքական բազմակարծություն, այդ թվում՝
քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների
ճանաչում։
► համագործակցության, ազատ մրցակցության և փոխզիջման արժեքներ։
Ներկայիս ժողովրդավարական չափանիշները շատ ավելին են, քան դասական
ներկայացուցչական ժողովրդավարությունը, որտեղ քաղաքացիների
հիմնական դերը հանրային քաղաքականություների մշակման և իրագործման
պատասխանատվությունը՝ ընտրության միջոցով իրենց ներկայացուցիչներին
պատվիրակելն է։ Փոխարենը ներկայիս չափանիշներն արտահայտվում
են մասնակցային ժողովրդավարության ձևաչափով, որտեղ պետական
ինստիտուտները համապատասխանում են լավ կառավարման սկզբունքներին,
իսկ քաղաքացիներն ունեն հանրային քաղաքականության պարբերաշրջանի
բոլոր փուլերում մասնակցելու իրավազորություն։

  1. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Արժեքների այս առաջին խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի
վրա, որ բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար
արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու
իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։
Այս համոզմունքը ենթադրում է, որ մարդու իրավունքները համամարդկային
են, անօտարելի ու անբաժանելի և առանց տարբերակման տարածվում են
բոլորի վրա. մարդու իրավունքներն ապահովում է պաշտպանությունների
նվազագույն շեմ, որը շատ կարևոր է մարդկանց՝ արժանապատիվ կյանքով
ապրելու համար, և մարդու իրավունքներն աշխարհում ապահովում են
ազատության, հավասարության, արդարության և խաղաղության այս
առանցքային հիմքը։ Ըստ այդմ, արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

  1. մշակութային բազմազանություն

Արժեքների երկրորդ խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի վրա,
որ հարկ է դրական վերաբերել, գնահատել ու փայփայել այլ մշակութային
պատկանելիություններին, մշակութային փոփոխականությանն ու
բազմազանությանը և տեսակետների, կարծիքների ու գործելակերպերի
բազմազանությանը։ Այս համոզմունքը ենթադրում է, որ՝ մշակութային
բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային
բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել
մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների
մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք
է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։
Նկատենք, որ մարդու իրավունքների արժևորման և մշակութային
բազմազանության արժևորման միջև առկա է պոտենցիալ լարվածություն։
Մարդու իրավունքները առաջնային արժեքային հիմք ընդունած
հասարակությունում մշակութային բազմազանության արժևորումը
որոշակի սահմաններ ունի։ Այս սահմանները գծվում են մյուսների մարդու
իրավունքները և ազատությունները խթանելու, հարգելու և պաշտպանելու
անհրաժեշտությամբ։ Այդ պատճառով, այստեղ ենթադրվում է, որ մշակութային
բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում
մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։
Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը,
աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության
համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին.
2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական
տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն
ընտրելու իրավունք
3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները,
դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք
ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների
ստորադասմանը.
4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն
ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում
մյուսների իրավունքները և ազատությունները.
5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր
ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

  1. իրավունքի գերակայություն

Մարդու իրավունքների կրթությունը՝ այն կրթությունը, վերապատրաստումը,
տեղեկացվածությունը, տեղեկատվությունը, պրակտիկաներն ու
գործողություններն են, որոնք ուղղված են, սովորողներին գիտելիքով,
հմտություններով և ընկալմամբ զինելու և նրանց մոտեցումներն ու վարքագծերը

զարգացնելու միջոցով, հզորացնել սովորողներին՝ իրենց նպաստը բերելու
հասարակության մեջ մարդու իրավունքների համամարդկային մշակույթի
ձևավորմանն ու պաշտպանությանը՝ մարդու իրավունքներն ու հիմնարար
ազատությունները խթանելու և պաշտպանելու նպատակով։ Մարդու
իրավունքների կրթությունը ներառում է երեք բնագավառ.
► մարդու իրավունքների մասին սովորելը, մարդու իրավունքների մասին
գիտելիքը, որոնք են դրանք և ինչպես են դրանք երաշխավորվում կամ
պաշտպանվում.
► մարդու իրավունքների միջոցով սովորելը, գիտակցումը, որ մարդու
իրավունքների համատեքստի և սովորելու գործընթացի կազմակերպումն
և հաղորդումը պետք է համահունչ լինի մարդու իրավունքների
արժեքներին (օր.՝ մասնակցություն, մտքի և խոսքի ազատություն) և
որ մարդու իրավունքների կրթության ոլորտում սովորելու գործընթացը
նույնքան կարևոր է, որքան սովորելու համատեքստը.
► հանուն մարդու իրավունքների սովորելը՝ զարգացնելով սովորողների
հմտությունները, վարքագիծը և արժեքները, որպեսզի նրանք մարդու
իրավունքների արժեքները կիրառեն իրենց կյանքում և քայլ ձեռնարկեն՝
միասին կամ այլոց հետ համատեղ՝ մարդու իրավունքները խթանելու
և պաշտպանելու ուղղությամբ։

  1. օրենքի գերակայություն, արդարադատություն

Օրենքի գերակայությունը դա իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարման։

  1. հավասարություն

եթե առկա են անբարենպաստ պայմանների և խտրականության
համակարգային դրսևորումներ և հասարակության ներսում ռեսուրսների
հատկացման տարբերություններ, հնարավոր է, որ մարդիկ զրկվեն
հավասարության սկզբունքով մասնակցության իրավազորումից։ Օրինակ,
եթե քաղաքացիները չունեն հասարակական կամ քաղաքացիական հարցերի
վերաբերյալ բավարար նյութեր կամ դրանց վերաբերյալ տեղեկատվություն
ստանալու կամ քաղաքացիական ակցիաների մասնակցելու ֆինանսական
միջոցներ, ապա նրանք կզրկվեն իրավազորումից՝ ի տարբերություն այդպիսի
միջոցների տիրապետող անձանց։ Այս պարագայում մասնակցության նրանց
կարողունակությունները որևէ նշանակություն չեն ունենա, քանզի դրանք
կիրառելու հնարավորություն չի լինի։
Այս անհավասարություններն ու թերությունները հաճախ ավելանում են
ինստիտուտների կանխակալության և ուժի տարբերությունների հետևանքով,
ինչը հանգեցնում է ժողովրդավարական և միջմշակութային միջավայրերի
և հնարավորությունների տնօրինման գերազանցապես արտոնյալ դիրք
զբաղեցնողների կողմից։ Անապահով և խոցելի խմբերից քաղաքացիները,
հնարավոր է, դուրս մնան հավասար մասնակցությունից՝ այն անձանց
ձևակերպումների և գործողությունների հետևանքով, որոնք ունեն որոշակի
արտոնություններ, օրինակ, բարձր մակարդակի կրթություն, բարձր
կարգավիճակ՝ զբաղեցրած պաշտոնի կամ հզոր կապերի շնորհիվ։ Վտանգ
կա, որ մարգինալացված կամ ժողովրդավարական գործընթացներից ու
միջմշակութային փոխանակման գործընթացներից դուրս մնացած մարդիկ
կկտրվեն քաղաքացիական կյանքից և կօտարվեն մասնակցության ու
քննարկումների գործընթացներից։
Այդ պատճառով հատուկ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի
անապահով ու խոցելի խմբերը լիարժեք հավասար հնարավորություն ունենան
մասնակցելու ժողովրդավարական գործողությունների։ Բավարար չէ միայն
քաղաքացիներին սույն Շրջանակով սահմանված կարողունակություններ
տալը։ Անհրաժեշտ է նաև փոխել համակարգային անհավասարությունն ու
անբարենպաստությունը։
Հետևաբար, Շրջանակը ենթադրում է, որ ժողովրդավարական և
միջմշակութային կարողունակություններն անհրաժեշտ են ժողովրդավարական
գործընթացներին և միջմշակութային երկխոսությանը մասնակցելու համար,
սակայն բավարար չեն՝ այդ մասնակցությունն ապահովելու տեսանկյունից:
Այնտեղ, որտեղ առկա է անհավասարություն և անբարենպաստություն,
միշտ պետք է հիշել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների
անհրաժեշտության մասին։

  1. արդարություն։

Երկու խմբերի միջև լուրջ հակամարտության ծագման ֆոնին՝ այդ
հակամարտության ընթացքում բռնությունից կամ անարդարությունից
տուժած անձն, այնուամենայնիվ, հնարավոր է ընտրի մյուս խմբի
անհատների հետ հաշտեցման գնալու ճանապարհը։ Գիտակցումը,
որ բոլոր մարդկային էակները հավասար արժանապատվություն և
արժեք ունեն՝ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ինչ խմբերի են
պատկանում, կարող է հաշտեցման շարժառիթ լինել։

Կարևորում եմ հետևյալ կետերը՝

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։

  • համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  • համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում։

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։

ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ 

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  2. Սովորողների դիրքորոշման և արժեքների ձևավորմանն ուղղված գործունեության,  դրանց տեսակների գործածումը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում։
  3. Մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների հիմնախնդիրը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում,
  4. Օրենքի գերակայության, հավասարության, արդարության առկայության ուսումնասիրություն  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում,
  5. Քաղաքացիական մտածողության, հանդուրժողականության դրսևորում, դրան ուղղված գործունեության տեսակները ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում,
  6. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտությունը գեղարվեստական գրականության մեջ,
  7. Դիրքորոշման և արժեքային համակարգի դրսևորումները մամուլում,
  8. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտումը ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում։ Համապատասխան հոդվածների վերլուծություն

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Պարապմունք 2-րդ:

1.Չափորոշիչներից դուրս բերեք դիրքորոշմանն ու արժեհամակարգին վերաբերող մասերը: Համեմատեք մեր ծրագրերի, վերջնարդյունքների ստուգման կերպը չափորոշչային պահանջների հետ։ /Խմբային աշխատանք/

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք
    բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու
    պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության
    ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի
    բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են
    հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության
    ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
    աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն
    ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  3. Միջնակարգ կրթության կարողունակություններն են 1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական
    կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին
    մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական
    հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական,
    բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և
    այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և
    մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և
    իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
    2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ
    սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
    սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
    հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
    հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում
    աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու,
    ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում
    են համակարգային և ինտեգրված մտածողություն.

    3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
    և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
    և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
    կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
    էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից,
    ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
    սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։
    Տարբեր
    մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
    առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
    4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
    ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության
    գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր
    հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
    պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
    մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են
    սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
    կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և
    տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն,
    ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
    լինելու պատրաստակամություն.
    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու
    հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն
    վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների,
    դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին
    գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային
    աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա
    արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին,
    ինչպես նաև կարողանում են
    արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
    գործընթացների մասնակցության նպատակով.
    6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
    քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
    կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն
    Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար
    իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային
    մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական
    մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու
    մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով
    մշակութային գրագիտություն և ճաշակ.

    7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
    օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային
    ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
    աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել
    վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները:
    Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև
    եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
    հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
    արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.
    8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր
    ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
    ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում
    ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են
    հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
    ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
    փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում
    սեփական դերն ու պատասխանատվությունը:
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Հոդված, որը կարդալուց հետո սկսում ես խորհել.  լավ մանկավարժ լինելու համար հարկավոր է ոչ միայն սիրել այն, ինչ դասավանդում ես, այլ նաև նրանց, ում դասավանդում ես։ Միայն այդ դեպքում մանկավարժը կկարողանա երեխային փոխանցել գիտելիքներ, հմտություններ, հոգևոր արժեքներ, ցույց տալ կյանքի ճիշտ ուղին, դժվարությունները հաղթահարելու ելքերը։ Պետք է կրողանալ անհատական մոտեցում ցուցաբերել   յուրաքանչյուր   աշակերտի  հանդեպ, պետք  է  հասկանալ երեխայի հոգեբանությունը, սիրել և ընդունել տվյալ աշակերտին  այնպիսին, ինչպիսին նա կա իրականում:
Լեզվի ուսուցման գործընթացում մոտիվացիան կարևորագույն գործոններից մեկն է։ Երեխաները, որոնք լավ են վերաբերվում տվյալ օտար լեզվին, ավելի սիրով են աշխատում և ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները, որոնց հանդիպում են։ Ուսուցչի աշխատանքի ամենաշեշտված կետերից պիտի լինեն՝ քայլ առ քայլ աշակերտի մոտ բարձրացնել ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ, զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել և աշխատել օտար լեզվով։
Կան նաև ընդհանրապես մոտիվացիա չունեցող աշակերտներ, որոնց մոտ բացակայում է հետաքրքրությունը տվյալ օտար լեզվի հանդեպ կամ ունեն ինքնավստահության պակաս։ Այս աշակերտների հետ ցանկալի է աշխատել խմբային մեթոդով, ներառել խմբում կամ շարքում, բացահայտել՝ ինչ թեմաներ են նրանց հետաքրքում, թույլ տալ նրանց օգտագործել իրենց կարողությունները, պետք է նրանց քաջալերել և ոչ մի դեպքում չկիրառել պատԻժ;

Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Փառատոնային խողովակով գեղեցիկը պիտի ողողի-մաքրի մեր գետերը-հուները-շեները… 

Միշտ խորիմաստ, հետաքրքիր և ուսուցանող է տիար Բլեյանի գիրը…

Պետք է ճանաչել մեր հայրենիքը, նրա սահմանները, պատմությունը, ավանդույթները: Ուսումնա- հայրենագիտական ճամփորդությունները նպաստում են ճանաչելու և ուսումնասիրելու մեր շրջապատը, նոր բարեկամական կապեր հաստատելու և ձեռք բերելու նոր ընկերներ:

Կարևոր է հայրենասեր, գիտակից, ձևավորված արժեհամակարգով սերունդների ձևավորում, սեր և հոգատարություն բնության նկատմամաբ, որը կարող է արտահայտվել և արտահայտվում է կրթահամալիրում իրականացվող բազմաթիվ նախագծերի միջոցով՝ ծառատունկ, բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնում, առկա խնդիրների լուծման մասնակից լինելը։
Եվ ինչպես ասել է տիար Բլեյանը` մեր կրթահամալիրում պետք է կազմակերպել մանկավարժության  տարածաշրջանային ճամբար: Այդ մանկավարժության ճամբարը կօգնի մեր չորս երկրների կրթական համակարգերի ժողովրդավարացմանը և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված համագործակցմանը: Հավաստիացնում եմ, որ մեր կրթահամալիրն ունի մանկավարժության տարածաշրջանային ճամբար կազմակերպելու բոլոր հնարավորությունները՝ միջազգային կրթական փոխանակումների կազմակերպման փորձ և կրթական փոխանակումների կացարաններ:
Մեջբերում 2017 թ. փոստից.
Աշոտ Բլեյան
20 июня 2017 г.  · 
Կրթահամալիրում լրացուցիչ կրթության հինգ ճամբար է գործում, սրանց գումարած՝ հուլիսի 1-ին առաջին անգամ կսկսի գործել հայ-բելգիական պատանեկան ճամբարը Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի գործընկերությամբ, երեկ մեկնարկեց «Նոր գեղարվեստ» պատանեկան ջոկատի նախագիծը, որպես հուլիս-օգոստոսյան պատանեկան ուսումնական ճամբարների նախատիպ, հուլիսի առաջին օրերին։ Հունիսի 26-ին հայտարարված է ընթերցողական բաց նախագծի ու նրա «Սևանի ափին. Վ. Անանյանի հետքերով» բնապահպանական-հայրենագիտական ռազմամարզական ընթերցողական ճամբարի մեկնարկը Սևանի «ծոցում», ՀՀ մշակույթի նախարարաի աջակցությամբ։ Հայտարարված է, հայտնի ծրագրով, ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ, մանկավարժական նորարարության բաց ճամբարի մեկնարկի մասին… Իսկ ես հունիսի 22-24-ը հայ-վրացական հանրակրթական կամուրջներով ուսուցիչ-սովորողների մեծ ջոկատի կրթամշակութային ներխուժման գլուխն անցած՝ պիտի լինեմ Վրաստանում՝ Սամցխե Ջավախեթիում…

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյան

Միշտ սիրով և հետաքրքրությամբ եմ կարդում Յուրա Գանջաալյանի հոդվածները:
Շատ եմ կարևորում «Այլոց փորձի ուսումնասրություն» շարքը
: Այս հոդվածում խոսվում է այն մասին, որ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է կրթահամալիրի քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը արվել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ:
Կարևորում եմ.
 Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…» Աշոտ Բլեյանի արդեն հայտնի դարձած խոսքը երկու տեսահոլովակներով, որտեղ վրացի սովորողները ողջունում են Հայաստանի 1918 թվականի անկախացումը հայերեն, իսկ կրթահամալիրի սովորողները Վրաստանի 1918 թվականի անկախացումը ողջունում են վրացերեն: Ցուցադրության ժամանակ ես նայում էի ներկաների աչքերին: Բոլորն էլ ժպտացող աչքեր էին, բայց առանձնակի գնահատում, բավարարվածություն և երանություն կար վրացի մասնակիցների աչքերում: Հպարտություն կար հայ մասնակիցների և զարմանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների աչքերում


4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս:
                                                       Լուցիուս Աննեուս Սենեկա


Ինչպիսի՞ հասարակությունում են ապրելու մեր երեխաները վաղը։
Այս հարցի պատասխանի կարևոր մասն ընկած է այն կրթության
մեջ, որ նրանց տալիս ենք այսօր։ Կրթությունն առանցքային դեր ունի
ապագայի ձևավորման գործում և արտացոլում է աշխարհի այն տեսակը,
որն ուզում ենք ստանալ հետագա սերունդների համար։

Ուզում եմ անդրադառնալ հեռավար առցանց դպրոցի ներառական կրթությանը։
Հեռավար ուսուցման ժամանակ եղան մի շարք բացահայտումներ: Առկա ուսուցման ընթացքում կային սովորողներ, ովքեր պասիվ էին:  Այդ նույն սովորողները դարձան ավելի ակտիվ տեսադասերի ժամանակ: Դասերին միացան նաև ծնողները՝ իսկական ընտանեկան դպրոց:
Սովորողներից ոմանք այլ առաջադրանքների հետ զուգահեռ ընտրեցին նաև ազատ ստեղծագործաբար գրելու, տեսանյութ ստեղծելու գործունեությունը, որին միացան նաև ընտանիքի անդամները: Այսպես. Վահագն Սիմոնյանի նախագծին միացան մայրիկն ու ավագ եղբայրը, և արդյունքում՝ How to Make Cornmeal Porridge.
Սինհա Մաքսը հայրիկի մասնակցությամբ ստեղծեց ռադիոլուր՝ Crispy Samosa.
Տրված տարբեր թեմաներից յուրաքանչյուրն ընտրեց իրեն դուր եկածը:

Ես՝ որպես դասավանդող, հասկանում եմ թե ինչքան կարևոր է իմ աշխատանքը և որքան կարևոր է սովորողների կողքին լինելը, ոգևորել և խրախուսել նրանց, տալ ազատ ընտրության հնարավորություն, արժևորել սովորողի յուրաքանչյուր ձեռքբերում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s