Տարիքային հոգեբանություն

Վերապատրաստող մասնագետ` Արևիկ Բաբայան

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Սկիզբը՝ 19.09.2022

Ավարտը՝23.09.2022

Մասնակիցներ՝ Երրորդ խումբ

Սկիզբը՝ 26.09.2022

Ավարտը՝30.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, 2-5

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Աշխատակարգ

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ

Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք

Ըստ տարիքային փուլերի կկազմենք  հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ

Քննարկումից հետո կամփոփենք

Կրտսեր դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիք

Ավագ դպրոցական տարիք

Աղյուսակ` ուսումնասիրությունները տես աղյուսակում:

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը

Կրտսեր դպրոցումՄիջին դպրոցումԱվագ դպրցում
Հետաքրքրասեր ենբռնկուն ենինքնուրույն են
Ակտիվ են, շարժունինքնամփոփ են կամ եսակենտրոնինքնադրսեւորման կայուն վիճակ
Վառ երևակայության դրսևորումներկամային  որակների դրսեւորումծնող-երեխա բախումների խորացում
Ունեն լավ հիշողությունձգտում են ինքնահաստատմանհույզերի եւ զգացմունքների շփոթ
Վախի զգացողություն
Կամածին վարքի և գործունեության զարգացման որակական նոր աստիճան
Ռեֆլեքսիա, վերլուծություն, գործողությունների ներքին պլան
Իրականության հանդեպ նոր ճանաչողական վերաբերմունքի զարգացում
Հասակակիցների խմբի վրա կենտրոնացում
Այս շրջանում երեխան ինքնաճանաչման ակտիվ փուլում է: Նա բացահայտում  նաև շրջապատող աշխարհը և ձեռք բերում սեփական փորձը:
Կրտսեր դպրոցկան տարիքը համարվում է սենզիտիվ (զգայուն)՝
Ուսումնական դրդապատճառների կառուցման, կայուն իմացական պահանջների և հետաքրքրությունների զարգացմամբ
Սովորելու կարողության զարգացմամբ
Անհատական յուրահատկությունների և հնարավորությունների բացահայտմամբ
Ինքնավերահսկման, ինքնակարգավորման և ինքնակազմակերպման հմտությունների զարգացմամբ
Ադեկվատ ինքնագնահատականի, ինքն իր և շրջապատի հանդեպ քննադատական մտքի կառուցմամբ
Սոցիալական նորմերի ընդունման, բարոյական զարգացման համար
Հասակակիցների հետ շփման հմտությունների զարգացման, ընկերական հարաբերություններ կառուցելով:
ծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակների առկայություն
Մտածողության նոր աստիճանի, տրամաբանական հիշողության, կայուն, ընտրողական ուշադրության ձևավորումը
Հետաքրքրությունների և հնարավորությունների լայն շրջանակի ձևավորում
Այլ մարդկանց որպես անհատականության հետաքրքրության ձևավորում
Ինքն իր հանդեպ հետաքրքրության զարգացում, սեփական հնարավորությունները, արարքները բացահայտելու ձգտում, ինքնավելուծության առաջնային հմտությունների ձևավորում
Մեծանալու զգացողության ձևավորում և ամրապնդում, ինքնուրույնության ադեկվատ ձևավորում
Սեփական արժանապատվության զգացումի, ինքնագնահատականի ներքին չափանիշների ձևավորում
Հասակակիցների շրջանակում շփման, փոխըմբռման հմտությունների զարգացում
Բարոյական նորմերի, մյուսներին կարեկցելու հմտությունների զարգացում
Տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունների պատկերացումների ձևավորում:
հմտությունների եւ կարողությունների արժեւորում,
աշխարհայացքի ձևավորում, անկախություն;
բարոյականության նկատմամբ խստապահանջության բարձրացում.
ինքնագնահատականի ձևավորում,
ինքնակրթության ձգտում;

Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ 

Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան

Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում

Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Աշխատանքի արդյունքների քննարկում

Ուսումնական հետաքրքրություններ

Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել

Դասավանդում եմ Միջին դպրոցում և կարդացի դեռահասի ուսումնական հետաքրքությունները:

Դեռահասի ուսումնական գործունեության մեջ դժվարություններ և հակասություններ են դրսևորվում, բայց նաև նկատվում են որոշակի առավելություններ, որոնց վրա էլ կարող է և պիտի հենվի մանկավարժը: Մանկավարժ-հոգեբանների կարծիքով դեռահասն աչքի է ընկնում ուսումնական նյութի ընկալման բարձր որակներով: Դեռահասի ամենամեծ արժանիքը ուսումնական բազմատեսակ գործընթացներին մասնակից լինելու պատրաստակամությունն է, քանի որ սրանով նա հենց ինքն իր աչքում է դառնում հասուն մարդ:

  Բացի սրանից՝ դեռահասին հրապուրում է դասի ընթացքում ինքնուրույնություն դրսևորելու հնարավորությունը, ինչպես նաև դպրոցի պատերից դուրս ընդհանրապես ճանաչողական գործունեության ծավալումը: Սակայն դեռահասն իր պատրաստակամությունը չի կարողանում գործնականում կիրառել, քանի որ չի տիրապետում ուսումնական գործունեության բազմազան և նոր եղանակների:

Ուսուցչի  խնդիրն է դեռահասին սովորեցնել ուսումնառության այդ նոր եղանակներն ու  ձևերը և թույլ չտալ, որ ուսման նկատմամբ հետաքրքրությունը հանգչի: Մանկավարժը մշտապես ականատես է, թե դեռահասն ինչ բուռն ոգևորություն է հանդես բերում ուսումնական նոր առարկայի հանդեպ, բայց նաև որքան արագ է նա հիասթափվում դրանից:

  Հաճախ դեռահասը կորցնում է հետաքրքրությունը ուսման և ընդհանրապես դպրոցի հանդեպ. դրսևորվում է ներքին հեռացում դպրոցից (Ա. Ն. Լեոնտև): Հեռացումն արտահայտվում է նրանով, որ դպրոցը դադարում է նրա համար հոգևոր կենտրոն լինելուց: Սրա հիմնական պատճառն այն է, որ ուսումնական գործունեության ընթացքում չի բավարարվում սովորողի ինքնահաստատման պահանջը: Իսկ երբ սովորողները հասկանում են ուսումնառության գլխավոր դրդապատճառները, ապա կարողանում են ինքնուրույնաբար ուսումնական խնդիրներ որոշել, դրանց լուծման առավել իրատեսական ուղիներ ընտրել, հսկել և գնահատել սեփական աշխատանքը:

  Դեռահասների ուսուցման արդյունավետության բարձրացման միջոցներից մեկը ուսումնական դրդապատճառների (մոտիվացիաների) նպատակաուղղված ձևավորումն է: Դրանք անմիջականորեն կապված են տարիքային խմբին հատուկ գերիշխող պահանջմունքների բավարարման հետ: Այդ պահանջմունքներից առաջինը ճանաչողությունն է, որի բավարարման արդյունքում ձևավորվում են կայուն հետաքրքրություններ և ուսումնական առարկաների նկատմամբ դրական վերաբերմունք: Դեռահասներին հրապուրում է գիտելիքները հարստացնելու, ընդարձակելու, ուսուցանվող երևույթների մեջ թափանցելու, դրանց պատճառահետևանքային կապերը բացահայտելու հնարավորությունը:

Ճանաչողական հետաքրքրությունների հետ միասին դրական վերաբերմունք կարող է ծնել գիտելիքի ձեռքբերման անհրաժեշտությունը: Դեռահասի համար շատ կարևոր է հասկանալ և իմաստավորել դրանց կենսական նշանակությունը, ինչպես նաև իր անձի զարգացման հարցում ունեցած կարևորությունը: Սա ժամանակակից դեռահասի ինքնագիտակցության զարգացման մասին է վկայում: Շատ առարկաներ նրան դուր են գալիս այն բանի շնորհիվ, որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն շատ բան գիտենալ, այլև շատ բան կարողանալ, լինել բարեկիրթ, բազմակողմանիորեն զարգացած մարդ: Պետք է քաջալերել դեռահասին: Համոզմունքները և հետաքրքրությունները մեկտեղվելով՝ ստեղծում են հուզական երանգավորում ունեցող մթնոլորտ, որն էլ հնարավորություն է տալիս գործուն մասնակցություն ունենալու  ուսումնառության գործընթացին: եթե դեռահասը գիտելիքի կենսական նշանակությունը չի նկատում և չի ընկալում, կարող են ձևավորվել բացասական համոզմունքներ, հետևաբար նաև բացասական վերաբերմունք ուսումնական առար­կա­ների  հանդեպ:

Կարդալ Ջոն Դյուիի Ուսումնառություն առանց ուսուցման հոդվածը և վերլուծել: 
Ամերիկյան նշանավոր փիլիսոփա և ուսուցիչ Ջոն Դյուին հայտնի է ոչ միայն որպես մանկավարժության պրագմատիկ ուղղության վառ ներկայացուցիչ, այլև որպես իր սեփական մանկավարժական տեսության հեղինակ, որն ինքն է անվանել գործիքային մանկավարժություն կամ գործիքակալություն: Առանձնացնենք և կարճ բնութագրենք նրա մանկավարժական տեսության հիմնական դրույթները.
Համակարգված գիտելիքների փորձ: Փորձը սերտորեն կապված է գործողությունների կատարման, այլ ոչ թե առարկաների ուսումնասիրության հետ: Մտածելը դառնում է մտավոր խնդիրների լուծման գործիք։ Նրա արտաքին տեսքը նպաստում է մտավոր գործունեությանը՝ ուղղված մարմնի բնականոն գործունեությունը խոչընդոտող խնդիրների արդյունավետ լուծում գտնելուն։ Ջ.Դյուին կարծում էր, որ ուսուցումը պետք է տեղի ունենա փորձառական գիտելիքների օգնությամբ: Միայն երեխայի շուրջ աշխարհն ուսումնասիրելիս կցուցաբերվի հետագա գիտելիքների ցանկություն:Իրականության իմացության միջոցով երեխայի մոտ ձևավորվում է բնավորության այնպիսի հատկություն, որում հնարավոր է դառնում վերահսկել այն, ինչ կատարվում է շուրջը, հարմարեցնել իրականությունը իր շահերին։
Արժեքավոր է այն, ինչը գործնական արդյունք է բերում։ Ջ.Դյուիի տեսության համաձայն՝ կրթությունն ու ուսուցումն իրականացվում են ոչ թե տեսության յուրացման, այլ գործնական առաջադրանքների կատարման գործընթացում, որոնցում ուսանողները ոչ միայն ուսումնասիրում են աշխարհը, այլև սովորում են աշխատել թիմում։ Այդ դեպքում դպրոցում կդաստիարակեն կյանքի պայմաններին կատարելապես հարմարեցված երեխաներ. Գործիքային մանկավարժության հիման վրա ստեղծված դպրոցներում ուսումնասիրվող առարկաների համակարգով հստակ ծրագիր չկար, և ընտրվեցին միայն այն գիտելիքները, որոնք կարող էին գործնական կիրառություն գտնել կյանքում։ Դյուին պատմությունը և աշխարհագրությունը համարում էր գիտական ​​կարևորագույն առարկաներ, քանի որ դրանք սերտորեն կապված են բնության և հասարակության սոցիալական կյանքի հետ։
Ուսումնական գործընթացի հիմքում ընկած են երեխայի շահերը։ Պետք է օգտագործել երեխայի շահերը՝ ուղղորդելով ճիշտ ճանապարհին, որը կարող է բերել իր «պտուղները»։ Ոչ թե վերացական ծրագիր, այլ կոնկրետ սովորողը պետք է որոշի վերապատրաստման դասընթացների որակն ու քանակը: Սովորելը արդյունք է տալիս միայն այն ժամանակ, երբ երեխայի ներսում ինչ-որ բան է տեղի ունենում, և դա միշտ չի կարող վերահսկվել ուսուցչի կողմից:
Ջոն Դյուիի մանկավարժության հիմնական գաղափարն այն էր, որ երեխային դպրոցում ոչ միայն պետք է սովորեցնեն հիմունքները, այլև պատրաստ լինեն հասարակության մեջ ինքնուրույն կյանքին՝ հնարավորություն տալով ձեռք բերված գիտելիքները կիրառել հասարակական գործունեության մեջ: Այս գաղափարն այսօր չի կորցրել իր արդիականությունը, քանի որ այսօրվա անընդհատ փոփոխվող աշխարհում մարդը պետք է կարողանա հարմարվել նորարարություններին, ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառել նոր իրավիճակներում։

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները

Արդյունքներն ամփոփել բլոգում

Ուսումնառության ոճեր

Աշխատանք
Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության` ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական
Ուսուցանելու ոճերի տեսակները` տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում;
Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում:
«Ձոն» ստուգատես
Ներկայացնեմ մի նախագիծ, որն իրականացրել եմ սովորողների հետ: Նախագիծն ուներ և՛ուսումնական, և՛ ուսուցման ոճերի բաղադրիչներ:
Ձոն: Մեդիաբացիկների ստեղծում՝ դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին, իրենց նախասիրություններին: Ցանկալի է, որ սովորողները իրենք լինեն քառատողերի հեղինակները: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել իրենց սիրած զբաղմունքները, պատրաստեն ռադիոլուրեր:


Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Ընթերցանության հավելյալ նյութեր՝

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Կոնֆլիկտները ուսումնական գործընթացում

Հավելյալ նյութեր՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s