Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

30 ժամ, 2 կրեդիտ

Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Վերապատրաստող՝ Յուրա գանջալյան 

Դասընթացի ծրագիրը

Թեմա 1․ Հոկտեմբերի 3, ժամը 14:30-15:30, վայրը՝ Ավագ դպրոց 2/4 կաբինետ 

Օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները 

Հատկացվող ժամաքանակը – 1 ժամ 

Բովանդակությունը. Օտար լեզուների ուսուցման նպատակը և խնդիրները, որոնք սահմանված են հանրակրթության պետական չափորոշիչումև «օտարլեզուներ» ուսումնականբնագավառինորչափորոշիչներում 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1. 

Օգտվելով «Հանրակրթությանպետականչափորոշիչ» և «օտար լեզուներ» ուսումնականբնագավառիառարկայականչափորոշիչներ» փաստաթղթերից գրել և բլոգում հրապարակել օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները կրթական երեք աստիճաններում: 

Տարրական դպրոց

Օտար լեզուների ուսումնառության նպատակներն ու խնդիրները ըստ կրթական աստիճանների
 առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

Միջին դպրոց

առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

Ավագ դպրոց

Առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք

Օտար լեզվի նոր չափորոշիչներով սահմանված են հետևյալ հաղորդակցական կարողությունները ըստ կրթական աստիճաննների.

Միջին դպրոց

Ունկնդրելը

Լսել և հասկանալ տարբեր թեմաներով զեկույցների, ելույթների, հեռուստամեդիա բովանդկության և իր շուրջը ծավալվող քննարկման հիմնական կետերը, երբ խոսքը բավականին դանդաղ է և հստակ:

Ընթերցանությունը

Կարդալ և հասկանալ ծանոթ թեմանեորվ անծանոթ տեղեկատվական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերը, դեպքերի տրամաբանական զարգացումը, փաստարկները, եզրահանգումները, հեղինակի տեսակետը։

Մենախոսությունը

Նկարագրել իրական կամ երևակայական իրադարձություն հիմնավորելով և բացատրելով իր մոտեցումները և կանխատեսելով հնարավոր զարգացումները։

Ներկայացնել նախապես պատրաստված պարզ ելույթ արձագանքելով դրան հաջորդող հարցերին:

Գրավոր խոսք

Վարել մասամբ պաշտոնական նամակագրություն թղթային և էլեկտրոնային ձևաչափերում։

Կազմել կարճ տեղեկատվական, նկարագրական, վերլուծական տեքստեր իր փորձի, առօրյա կամ հանրային իրադարձությունների մասին՝ ներառելով փաստացի տեղեկություններ, փաստարկներ, կարծիքի հրմնավորումներ:

Փոխներգործություն

Հաղորդակցվել բազմապիսի, այդ թվում վերացական, գիտահանրամատչելի, հասարակությանը և մշակույթրն վերաբերող թեմաներով՝ քննարկելով գոյություն ունեցող խնդիրը և առաջարկելով լուծման տարբերակներ։

Վարել նամակագրություն թղթային կամ էլեկտրոնային ձևաչափում, արտահայտելով իր մտքերն ու վերաբերմունքը տարբեր հասարակական և մշակութային թեմաների շուրջ:

Լեզվական նյութ

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Թեմա 2. հոկտեմբերի 3-ին և 4-ին  

Խմբային աշխատանքի իրականացումը օտար լեզվի ուսուցման ընթացքում 

Հատկացվող ժամաքանակը՝ 3 ժամ 

Բովանդակությունը. Լեզվական խաղեր, համագործակցային նախագծեր, ընտանեկաննախագծեր բանավեճեր, 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 

Կարդալ նշված հոդվածները, դիտել տեսադասը, դիտարկումները հրապարակել բլոգում: Կազմակերպելևիրականացնելմեկլեզվականխաղկամիրավիճակայինդերախաղ:  

Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր – Յուրա Գանջալյան 

Բանավեճը՝որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում – ՍիլվաՀարությունյան 

Համագործակցային կրթություն Իրինա Ապոյան 

Տեսադաս «When the School Topic Becomes a Family Project» Աննա Գանջալյան 

Միշտ սիրով և հետաքրքրությամբ եմ կարդում Յուրա Գանջալյանի հոդվածները, որոնք ուսուցանող են, հետաքրքիր և օգնող:
 Հոդվածում ասվում է, որ, դասավանդողի գերխնդիրը սովորողի ներքին մոտիվացիան զարգացնելն է, երբ բացակայում է մեծ նպատակը`ամենօրա, ամենահաս խթանը: Սկզբնական խանդավառությունն իր տեղը զիջում է թերարժեքության զգացողությանը, որն այնուհետև փոխվում է ձանձրույթի: Կարևորում և օգտագործում եմ խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղերը:
Լեզվական խաղի ժամանակ սովորողը կարճ ժամանակահատվածում հայտնվում է մի այլ իրադրության մեջ, որից դուրս գալու միակ ելքը օտար լեզվով միտք արտահայտելն է: Դասն ինքնաբերաբար դառնում է հետաքրքիր, գործածվում են խմբային ուսումնական գործունեության տեսակներ:
Առանձնացնում եմ Ձնագունդ խաղը, որը հարմար է միջին դպրոցի բոլոր դասարանների համար:
Հետաքրքիր և ուսանելի է Սիլվա Հարությունյանի Բանավեճը՝որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում հոդվածը:
Ինքնավստահությունն անգլերեն սովորելու և այն զարգացնելու ամենակարևոր պայմանն է, ինչը պետք է խթանի ուսուցիչը: Սովորողների համար շատ ավելի հեշտ է զարգացնել անգլերենի հաղորդակցական կարողությունները, երբ նրանց տրվում են խոսելու և արտահայտվելու ավելի շատ հնարավորություններ:
Կան անգլերենի իմացությունը բարելավելու բազմաթիվ ռազմավարություններ, որոնցից է բանավեճը: Այն դարձել է ամենաարդյունավետ և ամենասիրելի գործիքներից մեկը։
 

Թեմա 3. հոկտեմբերի 5-ին, 14:30-17:30, վայրը՝ Ավագ դպրոց 2/4 

Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը օտար լեզվի դասերին

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը. Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք) օտար լեզվի ուսուցումը ուսումնական նախագծերով:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 3

Կարդալ«Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը» և նախագծի կառուցվածքը  հրապարակել  բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 4.

Ուսումնասիրել նշված ուսումնական նախագծերը ըստ տեսակների՝ կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

Կազմել օտար լեզվի ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագծի կառուցվածքը 

  • Նախագծի վերնագիրը 
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը: 
  • Նախագծի իրականացման ժամկետները 
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները 
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն 
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում 
Ներկայացնում եմ շուրջտարյա ուսումնական նախագիծ
«Իմ բնակավայրը» նախագիծ

Դասավանդում եմ Միջին դպրոցում:  Եվ միտք առաջացավ մոտիկից ծանոթանալ այն գյուղերին, որտեղ ապրում են մեր սովորողները: Որոշեցինք, որ հենց իրենք կծանոթացնեն մեզ իրենց բնակավայրերին, կպատմեն իրենց սովորույթների, ավանդույթների, մարդկանց մասին: 

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 6-րդ և 7-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ

 Նպատակը. 
Ճանաչել մեր հայրենիքը, ճանաչել և ուսումնասիրել բնակավայրը, նրա պատմությունը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Բնապահպանական` ճանաչել և ուսումնասիրել գյուղի բույսերը, նրանց բուժական նշանակությունը: Ծանոթանալ տեղի ազգային խոհանոցին։

Ընթացքը.
սովորողները համացանցի միջոցով ծանոթանում են գյուղին, տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին, առցանց  տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում: Հայերեն նյութը թարգմանվում է անգլերեն, իսկ անգլերենը՝ հայերեն: Իմ խմբագրելուց հետո սովորողը տվյալ նյութը հրապարակում է իր ստեղծած մեդիա տարածքում: 

Արդյունքը՝ ստեղծվում է մի նոր ուսումնական բլոգ «Իմ բնակավայրը».  որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր կլինի՝  և՛դասավանդողների և՛այլ սովորողների համար:

Թեմա 4. Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը. Միջառարկայական նախագծեր, ինտեգրված դասերի կազմակերպում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Ուսումնասիրել նշված միջառարկայական նախագծերը, բանավեճերը, քննարկումները. դիտարկումները հրապարակել բլոգում:

Անգլերեն և այլ օտար լեզուներ Բազմալեզու սեբաստացիներ,

Անգլերեն և հասարակագիտություն Բանավեճեր «Personal Boundaries» Նախագծեր – Migration Problem Քննարկումներ (հեռավար) – Are exact sciences more important than humanities?

Անգլերեն և հոգեբանություն Discussions with Cam

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կազմել միջառարկայական նախագիծ, տալ վիճահարույց թեմաներով բանավեճերի և քննարկումների վերնագրեր: Կազմակերպել մեկ բանավեճ կամ քննարկում սովորողների հետ այն դպրոցում, որտեղ աշխատում է վերապատրաստվողը:

Միջառարկայական նախագիծ «Մարդու իրավունքների մասին խոսում ենք երեք լեզվով», հասարակագիտություն, ռուսերեն, անգլերեն

Թեմա 5 հոկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Օտար լեզվով ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ: Բլոգային ուսուցման առավելությունը օտար լեզվի ուսուցման գործընթացում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1. Կարդալ «ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում», մեթոդական մշակումը, հրապարակել այն բլոգում և գրել սեփական դիտարկումները քննարկվող հարցի մասին:

 Օտար լեզվի դասաժամերին ՏՀՏ –ների կիրառումը ներկայումս դարձել է անհրաժեշտություն: Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում հանդես են գալիս նաև որպես դասի կազմակերպման, կառուցման գործիք՝ որակապես փոխելով և ուսուցչի դերը և դասի արդյունավետությունը: Դրանք օգնում են նյութի նկատմամբ հետաքրքրություն զարգացնել, միավորել զգայական պատկերները, միջառարկայական զուգահեռները, կյանքի հետ կապը, ուսուցումը հարմարեցնել սովորողների ուսումնառության անհատական ոճերին:
Ունկնդրելու ուսումնական գործունեութուն . օգտվում ենք Բրիտանական խորհրդի   http://learnenglishteens.britishcouncil.org/  կայքի ձայնագրություններից: Լսելով հասկանալու կարողությունը զարգացնող կայք է Listen a Minute.com-ը: Սովորողները լսում են ձայնագրությունները և պատասխանում են հարցերին:
Միջին դպրոցի սովորողների համար http://iteslj.org/questions/կայքը խոսելու, և ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր քննարկելու անսպառ աղբյուր է, որից օգտվում են դասավանդողները և սովորողները:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 Կարդալ «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում:

Յուրա Գանջալյանի Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոդվածը լրիվ բացահայտում է բլոգային ուսուցման առավելությունները:
Կարևորում եմ. Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը, նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… 
Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը: Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է,, մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ:

Թեմա 6 հոկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը.

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակություն. Մշակույթ, արժեքներ, վերաբերմունք, նորմեր/կանոններ, նախասիրություններ և հետաքրքրություններ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «մշակույթ» բաժինը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ Յուրա Գանջալյանի «Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված  հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներ» մեթոդական մշակումը: Կազմել մի որևէ ուսումնական նյութի, թեմայի, նախագծի իրականացման թեմատիկ պլանը նմանատիպ մեթոդական մշակմամբ:

Թեման «Ուսումնական ճամփորդություն դեպի «Էջմիածին»:
Մասնակիցներ` 7-րդ դասարանի սովորողներ
Ի՞նչ բովանդակային չափորոշիչներով է այս թեման ուսուցանվում և ուսումնառվում:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված:

Ընթերցանություն սովորողը ընթերցում է դեպի Էջմիածին ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Էջմիածին կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Էջմիածին կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր եկեղեցիներն են

Վերաբերմունք  սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում դեպի մշակույթը, հոգևորը, նա կարողանում է ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Ինքնություն  սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ կոթողները իրենն են և պետք է ամեն ինչ իմանալ և պահպանել դրանք:

Թեմա 7 հոկտեմբերի 14-ին և 17-ին Ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Միտք, տրամաբանական կապեր, վերլուծություն, առաջընթաց ապահովող ուսումնական նյութեր, առաջադրանքներ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «Քննական և ստեղծարար միտք» բաժինը և հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Առաջադրանք

Կարդացի և ուսումնաիրեցի «Քննական և ստեղծարար միտք» բաժինը: Եթե հետևենք և կատարենք այնտեղ ներկայացված մեթոդները, կարծում եմ կարող ենք հասնել ակնկալվող արդյունքի:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.

Ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և մտածողությունը զարգացնող առաջադրանքներ և նախագծեր. Կարդալ «Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցներում» մեթոդական մշակումը: Ստեղծել ուսումնական նյութ:

Ածականը ցույց է տալիս գոյականի հատկանիշ: Որակական ածականները ունեն համեմատության 2 աստիճան՝ համեմատական և գերադրական: Դրանք կազմվում են երկու կերպ՝ միավանկ ածականների և -y, -ow, -er, -le վերջածանց ունեցող երկվանկ ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին ավելացնելով -er, իսկ գերադրական աստիճանում՝ -est վերջավորությունը: Օրինակներ՝

  •           long-longer-longest (երկար-ավելի երկար-ամենաերկար)
  •           deep-deeper-deepest (խորը-ավելի խորը-ամենախորը)

Այն երկվանկ ածականները, որոնք վերջանում են Y տառով, որին նախորդում է բաղաձայն,  տառը փոխարինվում է I տառով+er/estՕրինակ՝

 happy-happier-happiest (երջանիկ-ավելի երջանի-ամենաերջանիկ)

Եթե երկվանկ ածականի Y տառին նախորդում է ձայնավոր, ապա Y տառը չի փոխվում: Օրինակ՝ gay-gayer-gayest (ուրախ-ավելի ուրախ-ամենաուրախ)

Եթե միավանկ ածականը վերջանում է e տառով, ապա er/est ավելացնելու դեպքում e-ն սղվում է: Օրինակ՝ brave-braver-bravest (քաջ-ավելի քաջ-ամենաքաջ)

Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, ապա վերջին բաղաձայնը կրկնապատկվում է er և est վերջավորություններից առաջ:  Օրինակ՝hot-hotter-hottest (շոգ-ավելի շոգ-ամենաշոգ)

Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).

My house is (big)  than yours.

This flower is (beautiful)  than that one.

This is the (interesting)  book I have ever read.

Non-smokers usually live (long)  than smokers.

Which is the (dangerous)  animal in the world?

A holiday by the sea is (good)  than a holiday in the mountains.

It is strange but often a coke is (expensive)  than a beer.

Who is the (rich)  woman on earth?

The weather this summer is even (bad)  than last summer.

He was the (clever)  thief of all.

COMPARATIVE – SUPERLATIVE

A rock is… than a leaf. ( heavy)

Our house is …than yours. ( big)

The princess is ….than the witch. ( beautiful)

Tom is a ….student than Mary. ( good)

Bicycles are …than motorbikes. ( safe)

July is ….than January. ( hot)

A lion is ….than a cat. ( dangerous)

Helen is…. than Mary. ( happy)

Fill in the gaps with the superlative form of the adjectives given.

1. It is the…. shop in town. (large)

2. Monday is the…. day of the week. (bad)

3. Ben was the ….person in his family. (noisy)

4. Sam is the…. in the class. (popular)

5. Which is the ….subject at school? (difficult)

6. Jim is the ….player in the football team. (good)

7. Elephants are the…. animals. (heavy)

8. Let’s pick the ….apple of the tree. (big)

9. Mary is the….. girl in the class. (thin)

10. That is the….. sofa in our house. (comfortable)

Fill in the gaps with the comparative or the superlative form of the adjectives given.

1. This armchair is….. than the old one. (comfortable)

2. Trains are….. than aeroplanes. (slow)

3. I bought the…. souvenir I could afford. (expensive)

4. In this classroom there are….. girls than boys. (many)

5. Ann is the….. child in the family. (young)

6. That TV set is the ….. of all. (cheap)

7. You are …..here than there. (safe)

8. Fifi is….. than Kate. (pretty)

9. This is the….. film i have ever seen. (exciting)

10. Tim is  …..than Peter. (talented)

Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայերն անգլերենում մեծամասնություն են կազմում:
Անցյալ անորոշ ժամանակաձևի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

  Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ/Singular

I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞

II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր

III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Հոգնակի թիվ/Plural

I-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք

II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք

III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց


Write the sentences using PAST SIMPLE all the verbs are regular

  1. It  (snow) last winter.
  2. We  (open) the door.
  3. Children  (smile) happily.
  4.     Martin  (listen) to music.
  5. She  (want) a new dress.
  6. Ervin  (count) the documents.
  7. A lot of people  (skate) on the lake.
  8. Nick  (rest) last summer.
  9. We (paint) the walls.
  10. The teacher  (plant) a tree.

Write the sentences using PAST SIMPLE all the verbs are regular

  1. We  (wait) for you.
  2. Ervin  (fix) the bike.
  3. The girl  (clean) the house.
  4. We  (search) for information.
  5. They  (work) in the morning.
  6. She(promise) to help.
  7. They (ski) in winter.
    8. I  (look) through the window.9
    You (listen) to music.
    10.    She  (wash) the cups and the plates.

A. Complete the sentences in simple past tense.

1. I  my teeth. (brush)

2. Tom  tennis with his friends. (play)

3. They  for their exam. (study)

4. Susan  to me quietly. (talk)

5. Thomas  me with my homework. (help)

6. Daniel  his car. (wash)

7. The baby  a lot. (cry)

8. The man  so fast. (walk)

9. The mechanic  the car. (fix)

10. My mother  the flowers. (water)

11. The policeman  the bus. (stop)

12. Alicia  her bag. (carry)

13. She  the door. (open)

14. Sonia  the train. (miss)

15. I  my teacher. (like)

Թեմա 8. հոկտեմբերի 18-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը.

Ներքին և արտաքին գնահատում, միավորային և ձևավորող գնահատում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:

Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ և գրախոսել Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը:

Կարդացի Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը
Այս մեթոդական մշակման նպատակն է օտար լեզու դասավանդողների համար վերջապես պարզաբանել, թե ինչպես է պետք իրականացնել ձևավորող գնահատումը:
Ճիշտ ձևավորող գնահատում կատարելու համար օտար լեզու դասավանդողները պետք է օգտվեն « Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրեր» փաստաթղթից, քանի որ ձևավորող գնահատումը ներկայացնում է սովորողի կարողունակությունների բնութագրումը ըստ տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական առարկայական վերջնարդյունքների, որոնք նշված են հենց այդ փաստաթղթում: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով: Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Թեմա 9 հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները օտար լեզվի ուսուցման համատեքստում:

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը.

Հեղինակայինը օտար լեզուների ուսուցման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսուցման 4 հիմնական բաղադրիչներում, բլոգային և նախագծային ուսուցում, օտար լեզուների ուսուցման հաղորդակցական մոտեցումը, հեռավար ուսուցման կազմակերպումը, անգլերենի առարկայական ֆլեշմոբները, լեզվակիր երկրի մասնագետի մասնակցությունը ուսպարապմունքներին, դպրոցական կայք.

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ նշված հոդվածները՝ Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան

«Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում» հեղինակ՝ Յուրա Գանջալյան: Հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Կարդացի մեկ շնչով, ինչպես միշտ:
Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում էապես բարելավվեց, երբ 2012 թվականից կրթահամալիրն ամբողջությամբ անցավ բլոգային, նախագծային ուսուցմանը:
Անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:

Կրթահամալիրի դասավանդողների ինքնակրթությանը, մասնագիտական զարգացմանն է նպաստում անգլերենի ակումբը: Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն
Educational Trips

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կարդալ, ուսումնասիրել Յուրա Գանջալյանի «Անգլերենի առարկայական ֆլեշմոբի առաջադրանքները» հոդվածը
Ուսումնասիրել անգլերենի առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների մի քանի օրինակ, կազմել մեկ առարկայական ֆլեշմոբի առաջադրանք:

Ֆլեշմոբի առաջադրանք:

Correct one mistake in each sentence

1. He’s eighteen years.

2..My sister is younger  that  me.

3..There are five of we in my family.

4..She is more old than her brother.

5. I born in 1990.

Modal verbs are types of auxiliary verbs which express necessity, ability, permission or possibility. We also use them to make requests and offers. The most common modal verbs are can, may and must.

Fill in can, may, must, should

1. He …..go skating because he broke his leg.

2. Many children in Britain ….wear  school uniforms.

3. I’m not sure but Jane ….. come to visit me this afternoon.

4. Didn’t you see the sign? You….drive  more than 30 miles.

5. He speaks a lot of languages, but  he ….speak Chinese.

6. It ….snow. It looks like it.

TV brings the world to our room. What do you think about it?

Answer the questions

Do you prefer listening to the radio or watching TV?

Do you think it is good for children to watch TV?

Do you think that television makes people lazy?

What is your favorite television show?

Do you get your news from the TV?

Do you ever watch educational television?

Can you learn English from watching TV?

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Թեմա 1

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Հատկացվող ժամերի քանակը՝ 4

Բովանդակություն.

Հետազոտական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի սովորողի օտար լեզվի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքը պետք է հիմնված լինի վերապատրաստվող ուսուցչի աշխատանքային փորձի, սեփական դիտարկումների, գործընկերների, ինչպես նաև՝ այլոց փորձի ուսումնասիրությունների վրա:  

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ հետատազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույցը:

Թեմա

Առաջարկվող թեմաներ

Հատկացվող ժամաքանակը՝ 1 ժամ

Բովանդակություն.

·         Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում

·         Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի փորձառություն

·         Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

·         Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց

·         Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

·         Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

·         Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

E THIS:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s