Քայլարշավ դեպի Թաքնված ջրվեժ

Մշակութային-հայրենագիտական -ճանաչողական քայլարշավ
Երթուղին՝
Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Դիլիջան-Ջուխտակ վանք-Մաթոսավանք-Սևան-Երևան

Ժամկետը`
Վերադարձը՝ 18։00-

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)
Կանգառ 4.- Ջուխտակ վանք( 3կմ)
Կանգառ 5. -Մաթոսավանք ( 1,5կմ)

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան՝

  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • սպորտային հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • մեկ օրվա սնունդ
  • 1-2 լիտր ջուր
  • գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևանոց

Նպատակը

  • մշակութային-հայրենագիտական-ճանաչողական քայլարշավ
  • խոնարհված եկեղեցիներ
  • «մոլորվել» Հայաստանի գողտրիկ  անկյուններից մեկում՝ բացահայտելու, սիրելու, ճանաչելու… 

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝ 50000 դրամ, 3000 դրամ (յուրաքանչյուրը

Մասնակիցներ՝

Ճամփորդության համառոտ նկարագրություն-ծրագիր

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։  Մեր առաջին կանգառը Սևանի ափին է, որտեղ բրդուճային նախաճաշ կանենք, կհանգստանանք ու կշարունակենք ճամփան: Սևանի ափին նախաճաշելուց  հետո, շարունակելով ճանապարհը,  կհասնենք Տավուշի մարզ, որտեղ կայցելենք 10-13-րդ դարերում կառուցված  Հաղարծին վանական համալիր: Մեր անտառային քայլարշավը դեպի Թաքնված ջրվեժ    կմեկնարկի անմիջապես Հաղարծին  վանական համալիրի մոտից։

Քայլելու ենք 3,5կմ (երկկողմանի)
Բարդություն՝ միջին
Առավելագույն բարձրություն՝ 1535 մ
Սիրունություններ: Հաղարծնի վանական համալիր: Գետ: Թաքնված ջրվեժ: 
Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ

Արշավի սկիզբը սկսվում է Հաղարծին վանքի կողքից, որը անտառ տանող միակ ճանապարհն է։ Չենք մոլորվի, ճանապարհը քայլարշավային նշաններով նշագրված է: 

Հրաշք են անտառային արշավները. անտառն ունի իրեն յուրահատուկ բույր՝ խոնավության, սնկերի կամ տերևների, սակայն նրանց անուշահոտությունը արբեցնող է։

Արահետն ամբողջությամբ անցնում է անտառի միջով: 1․5 կմ հետո փայտե կամուրջ կհանդիպի, գետակն անվտանգ անցնելու համար է կառուցվել։ Անցնում ենք և հասնում Թաքնված ջրվեժին։ Կլուսանկարվենք, կհանգստանանք, խարույկ կվառենք (եթե անձրև չլինի), կթեյենք, կբռնենք հետդարձի ճամփան։ 
Քայլարշավի ավարտին կայցելենք Հաղարծնի վանական համալիր, որտեղ կծանոթանանք վանքի պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:
Աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր  հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը։ Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցու հասակակիցն է։ Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն ուներ իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել։

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը։- Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը։ Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները։

Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։
Հետդարձի ճանապարհին Դիլիջանում կշարժվենք դեպի Ջուխտակ վանք և Մաթոսավանք, որոնք գտնվում են Երևանից 102կմ հեռավորության վրա։ Երկու վանքերն էլ գտնվում են խիտ անտառներով շրջապատված վայրում։ Ջուխտակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում, Բլդան գետի հովտում։ Վանք հասնելու համար գլխավոր ճանապարհից պետք է թեքվել աջ։ Ճանապարհի մնացած մասը պետք է ոտքով անցնել։ Մինչև վանք 3,5կմ-ից քիչ պակաս ճանապարհ է։

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանքը 11-12-րդ դարերի կառույց է։ Վանքի Ջուխտակ անվանումը ժողովրդական է։ Վանքի կազմի մեջ են մտնում երկու եկեղեցի, այդտեղից էլ առաջացել է անվանումը։ Ջուխտ նշանակում է զույգ։ Վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Պետրոսի վանք կամ Գիշերավանք։ Ջուխտակ վանքը կազմված է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Սբ․ Աստվածածին եկեղեցիներից։ Առաջինը իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ շինություն, իսկ երկրորդը՝ Աստվածածինը, միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է։
Ջուխտակ վանքից արահետով շատ կարճ ժամանակում կարելի է հասնել Մաթոսավանք։

Մաթոսավանք

Մաթոսավանքը կառուցվել է 13-րդ դարում։ Բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց, գավթից և գրատնից։ Սբ․ Աստվածածինը թաղածածկ կառույց է։ Ըստ եկեղեցու պատերին պահպանված արձանագրության, եկեղեցու կառուցողը եղել է Հորդանանը։ Կիսաքանդ եկեղեցին գերում է իր խորհրդավորությամբ։ Մամռակալած քարերն ասես անցյալի լուռ վկաները լինեն, որ քեզ տանում են մի ուրիշ իրականություն, իսկ բնությանը միաձուլված խաչքարերն ուղղակի ապշեցնում են։

Հետդարձին կկանգնենք Սևանի ափին, կհանգստանանք ու կբռնենք տունդարձի ճամփան։

Արդյունքներ

Պատումներ, լուսանկարների շարք, անտառային երթուղու մանրամասն նկարագրություն-ուղեցույց, ֆիլմեր։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s