2.«Ներկայանում եմ» Introduce Myself նախագիծ — սեպտեմբերի 7-15
Նախագծի մասնակից սովորողները գրավոր պատմում են իրենց մասին, ո ՞ր ուսումնական հաստատությունն են ավարտել մինչ կրթահամալիրի սովորող դառնալը, իրենց առաջին հայացքը, կրթահամալիրից ստացած տպավորությունները, գրում են իրենց նախասիրությունների մասին, ի ՞նչ հետաքրքրություններ ունեն: Նախագիծը հնարավորություն է տալիս ուսուցչին կարճ ժամկետում ճանաչելու նորեկ սեբաստացիների ընդունակություններն ու կարողությունները, միաժամանակ տեսնելու նաև մեր սովորողների որակական փոփոխությունները անցած ուստարվա համեմատությամբ: Սովորողների լավագույն աշխատանքները տեղ են գտնում քոլեջ արհեստների դպրոցի ենթակայքում,
3 Բարձունքների նվաճում, անկախության տոն — սեպտեմբերի 19- 22
Երկօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Ներքին Գետաշեն, Արմաղան լեռան հաղթահարում:
Մինչ նախագծի իրականացումը սովորողները համացանցի միջոցով ծանոթանում են տեղանքին, ճանաչում վայրի պատմաճատարապետական կոթողները, հանդես գալիս հրապարակումներով, բարձունքը հաղթահարելուց հետո գրում են իրենց տպավորությունների, ապրածի ու զգացածի մասին:
4 Կոմիտասյան օրեր – սեպտեմբերի 21-26
5. Սեպտեմբերի 22-26 – հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք. ուսումնական ճամբարներ, ակումբներ, լրացուցիչ կրթություն
6. Թարգմանչի միջազգային օր
Սեպտեմբերի 30
7. Հոկտեմբերի 5 – ուսուցչի օր