Ողջույն սիրելի ընթերցողներ։
Ձեզ ենք ներկայացնում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների նախագծային աշխատանքի արդյունքը։
Սա մեր 2-րդ «խոսող գիրքն» է։ Հեքիաթները հնարավոր է ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։
Աշխատանքը քոլեջի թարգմանության և զբոսաշրջության բաժնի ուսանողների՝ Գոհար Գաբրիելյանի, Պայծառ Հարությունյանի, Անուշ Աղաջանյանի, Սուսաննա Կիրակոսյանի, Սեդա Սեդրակյանի, Անժելա Շամոյանի և նրանց ուսուցիչների՝ Ա.Մելքոնյանի ու Գ. Թերզյանի նախագծային աշխատանքի արդյունքն է։
Գիրքը «խոսում» է Գոհար Գաբրիելյանի (անգլերեն) և Պայծառ Հարությունյանի (հայերեն) ձայներով։
Նրանց համար, ովքեր դեռ կարդալ չգիտեն, հեքիաթները կարող են կարդալ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակները։
Բացի այդ, երեխաներն իրենք կարող են լսել հեքիաթները՝ էջի վրա սեղմելով բարձրախոսի նկարը։
Մեր մտահղացմամբ՝ գիրքը կարող է օգտակար լինել նաև հայերեն ու անգլերեն նոր սովորողներին։
Նոր կարդալ սովորող աշակերտները կարող են լսել հեքիաթը՝ հետևելով տեքստին, այնուհետև այն կարդալ ինքնուրույն։
Բարի ընթերցում և ունկնդրում բոլորիդ։
Սիրով՝ աշխատանքային խումբ: