Շարունակում ենք «Խոսող գիրք» նախագիծը։ Հեքիաթների նոր գիրքն այս անգամ հասցեագրված է 4 տարեկան աղջիկներին։ Հեքիաթները հիմնականում թարգմանված են։ Մնում են ձևավորման և հնչյունավորման աշխատանքները։
«Խոսող գրքի» հեքիաթները հնարավոր է ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։
Աշխատանքը քոլեջի թարգմանության և զբոսաշրջության բաժնի ուսանողների և դասավանդողների նախագծային աշխատանքի արդյունքն է։
«Խոսող գրքերը» հասցեգրվում են.
նրանց, ովքեր դեռ կարդալ չգիտեն, հեքիաթները նրանց համար կարող են կարդալ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակները։ Բացի այդ, երեխաներն իրենք կարող են լսել հեքիաթները՝ էջի վրա սեղմելով բարձրախոսի նկարը,
հայերեն նոր կարդալ սովորող առաջին դասարանցիներին, ովքեր կարող են լսել հեքիաթները՝ հետևելով տեքստին, ապա կարդալ դրանք ինքնուրույն,
անգլերեն սովորղներին, ովքեր կարող են ոչ միայն հայերեն թարգմանության շնորհիվ հեշտ հասկանալ հեքիաթները, այլնաև լսել անգլերեն տեքստը՝ ճիշտ արտասանությունը սովորելու համար։
Նախագծի համակարգողներ՝ Անահիտ Մելքոնյան, Գայանե Թերզյան