Անգլերեն լեզվի առարկայական ծրագիր 6-րդ դասարանի սովորողների համար

Օտար լեզվի 1-9-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա, ըստ որի օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը ուսուցանվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ, համակարգչի և թվային այլ միջոցների ամենօրյա գործածում:

 Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների» վրա։ Ուսումնական տարվա ընթացքում կոկրտետ դասարանում իրականացվող ուսումնական նախագիծը հրապարակվում է դասավանդողի բլոգում, Ծրագրի բովանդակային ներդրի հավելվածն է: Նախագծերի ընթացքն ու արդյունքները ներկայացվում են սովորողի և դասավանդողի բլոգում, ենթակայքում: Օտար լեզվի նախագծերը կարող են հիմնված լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցի, օտար լեզվի առարկայական օրացույցի, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաների վրա: Իրականացվում են նար միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր:

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`
• Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
• Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)• Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
• Տարվա եղանակները
• Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
• Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
• Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր)
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու և խոսելու կարողություններ
• լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ խոսքը ընտանիքի անդամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
• լսելով հասկանալ, ինքնուրոյն կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է համեմատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
• լսելով հասկանալ, կազմել և  գործածել նախադասություններ, որոնցով կարելի է նկարագրել առօրյան, սիրելի զբաղմունքը,   հայրենի  քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդները.
• հաջորդ օրվա գործողությունների նկարագիրը.
• ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները.
• տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների նկարագիրը.
• հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը.
• դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի համառոտ բովանդակությունը.
• անել հրավերներ և պատասխանել նման հրավերներին
• արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն ասված խոսքին.
• խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:

5-րդ և 6-րդ դասարաններում օգտագործվում են նույն ուսումնական գործունեության տեսակները ՏՀՏ օգտագործմամբ:

Ընթերցելու կարողությունները
Որպես ընթերցանության տեքստեր` կարող են օգտագործվել. նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտացված) հատվածներ գեղարվեստական երկերից, հեքիաթներից
• Կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերականական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
• Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը
• Կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունեցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձնական համառոտ նամակներ
• Կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
• Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ

Գրելու կարողությունները
• Լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ։
• Գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
• Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։
• Մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով։
• Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
• Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
• Կարողանալ 2-3 նախադասությամ նկարագրել տարվա եղանակները

Ուղղախոսություն
5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

Լեզվական նյութը

Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350 :
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը
Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)
Գոյակկաններ, որոնք միայն հոգնակի թիվ ունեն (clothes, scissors, trousers, eye-glasses)
Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը կայուն կապակցությունների հետ մի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time; որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset
Թվական (The Numeral)
Քանակական և դասական թվականներ
Lesson 10 – the tenth lesson ձևերը
Ածական (The Adjective)
Ածականակերտ վերջածանցներ (-able, -y,-ful )
Կրկնություն. ածականների համեմատության աստիճանները
Մակբայ (The Adverb)
Ժամանակի մակբայներ. early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday
Հաճախականության մակբայներ – never, usually, always, often
Տեղի մակբայներ Here, there, inside, outside, far, near
Չափի մակբայներ – too, quite, very
Ձևի մակբայներ- slowly, quickly, well, badly, hard
Մակբայների համեմատության աստիճանները
Դերանուն (The Pronoun)
Ստացական դերանունների բացարձակ ձևերը – mine, yours, his, hers, its, ours, theirs
Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)
Between – «երկուսի արանքում» իմաստով
Among – երկուսից ավել իրերի կամ մարդ¬կանց միջև
Before – «նախքան» իմաստով
Behind – «ետևում» իմաստով
During – «ընթացքում» իմաստով
For – «համար» իմաստով
With – «հետ» իմաստով
Բայ (The Verb)
Կրկնություն.
– ներկա անորոշ (The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործածվում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար
Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տալիս ծրագրային, չվացուցակային, ժամանակացուցային գործողություն
կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը
Ներկա շարունակական (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս ներկա ժամանակահատվածում, բայց ոչ անպայմանորեն խոսելու պահին կատարվող գործողություն
Անցյալ շարունակական (The Past Continuous Tense) ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթացքում
Կրկնություն.
can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆիզիկական և մտավոր կարողություն, թույլտվություն և անհրաժեշտություն
Շարահյուսություն
Կրկնություն.
– Հարցական նախադասություններ.
– Պայմանի շաղկապ – if
Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ
– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please?»  ձևը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s