«Մենք» ջոկատ
Առավոտյան ուրախությանս չափ չկար, որովհետև բոլոր ընկերներս եկել էին դասի, իսկ դրսում ձյուն էր՝ քիչ, բայց սպիտակ:
Ճամբարային մեր այսօրն անցավ շատ լավ, որովհետև մենք ամբողջ օրը զբաղվեցինք հետաքրքիր նախագծերով։ Շարունակեցինք կարդալ դդումի մասին տեղեկություններ, թարգմանեցինք:
Մենք խաղացինք ձնագնդիկ Միս. Անահիտի, Գարիկի, Աշոտի, Մաքսի և Հակոբի հետ: Խաղացինք նաև անգլերեն խաղեր, այսինքն մեր օրն անցավ շատ հետաքրքիր։
Ալեքս Բալասյան, 6-7 դասարան, «Մենք» ջոկատ