Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Խնդիրները
Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.
7-րդ դասարան (A1.1-A1.2)
8-րդ դասարան (A1.2-A2.1)
Օտար լեզուների դասավանդման նպատակն է ձևավորել տարբեր լեզուների տիրապետող անձ, որն ունակ է հաղորդակցվել և գործել ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում։
«Օտար լեզուներ» բնագավառի դասընթացների միջոցով սովորողի վերաբերմունքի, արժեքների, դիրքորոշման ձևավորումն ու զարգացումը, ըստ դպրոցի աստիճանների, ուղղակի հիմնված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված և վերոնշյալ կարողունակություններին միտված ակնկալվող վերջնարդյունքների վրա.
Միջին դպրոցում սովորողը պետք է
առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով
բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա
կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավիճակներում,
• հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց
կարևորությունը,
• ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ,
• ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները,
• տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց
առանձնահատկությունները,
• գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի
պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ,
• ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու
կարողություններ,
• բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն
սեփական ուժերի նկատմամբ,
• դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու
կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի
նախագծեր,
• ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի
վարկածներ,
• գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի
արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ,
• արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
• արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները
առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ,
• ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ,
• արդյունավետ համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի
և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին,
• բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային
հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ
անհրաժեշտության,
• մեկնաբանի և վերլուծի իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները,
նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները,
• դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար,
• իմանա երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները,
բացատրի, թե ինչ դեր ունի անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու
գործում,
• գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար
հնարավորությունների ընձեռնման նշանակությունը,
• ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն,
• դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ
տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և
հմտություններ,
• ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային
խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և
համաշխարհային մշակույթի մեջ,
• Կարողանա բացահայտել և զարգացնել իր անհատական առանձնահատկությունները,
հետաքրքրություններն ու նախասիրությունները․
• Կարողանա կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական
կրթության հնարավորությունների վրա։
Մանկավարժական մոտեցումներ
- Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
- Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
- Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
- Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
- Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտականմեթոդով.
- Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:
Ուսումնական միջավայր
Նյութական միջավայր
- թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
- 1-1 պլանշետ/նոթբուք/ նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիա միջավայր
mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Ուսումնական աշխատանքի կազմակերպում
Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.
- Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
- Ուսուցում ըստ նախասիրությունների
- Ուսումնական ճամփորդություն
- Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
- Բլոգավարություն
- Էլ.նամակագրութուն
- Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
- Ուսումնական այլ նախագծերի իրականացում
Կապը այլ բնագավառների հետ
- Բազմագործառնության իրականացում
Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու: - Միջառարկայական ինտեգրում
Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Ունկնդրելու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
- Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
- Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
- Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
- Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները
Խոսելու գործունեություն
- Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
- Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
- Ուղղորդված երկխոսություն
- Ստեղծագործական երկխոսություն
- Դերախաղեր
Ընթերցելով հասկանալու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
- Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
- Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
- Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
- Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
- Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին
Գրելու գործունեություն
- Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
- Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
- Երկխոսությունների ավարտում
- Խաչբառային աշխատանք
- Նկարի նկարի նկարագրում
- Գերդաստանային ծառի նկարագրում
- Անավարտ նախադասությունների ավարտում
- Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ
Ստուգման և գնահատման կարգը
Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :
Սովորողների հետազոտական աշխատանքներ
Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.
- Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
- Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
- Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
- Եզրահանգումներ անել
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա–հասարակական նախագծեր):
- Անձնական նամակագրական կապերի հաստատում արտասահմանյան դպրոցների սովորողների հետ.
- Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.
Միջին դպրոց 8-րդ դասարան
Լեզվական նյութը
Հնչյունաբանություն
Բառերի հնչյունաբանական նշագրումը և դրանց արտասանությունը ճիշտ շեշտադրությամբ.
Պատմողական և տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը.
Բառապաշարը
Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 650 բառային միավորների վերարտադրողական բառապաշար.
Առաջարկվող ուսւմնական թեմաները
- Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
- Առօրյա կյանք, դպրոց
- Հեռախոսային խոսակցություններ
- Իմ բնակավայրը, քաղաքը
- Երկիրը, որի լեզուն սովորում եմ
- Գնումներ
- Ճամփորդություններ
- Այցելություն բժշկին
- Սպորտ և մարզական խաղեր
- Հեռուստատեսային հաղորդումներ
- Համակարգիչը և ես
Կրթահամալիրում իրականացվում է նաև նախագծային ուսուցում, որի թեմաները կարող են պայմանավորված լինել Կրթահամալիրի տոնացույցով, օտար լեզվի առարկայական տոնացույցով, ինչպես նաև առարկայից բխող այլ թեմաներով: Նախագծերը կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ և դրանց արդյունքը հրապարակվում է համացանցում:
Քերականություն
Ձևաբանություն
Հոդերի կիրառումը`
նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ,
վերացական գոյականների հետ,
կայուն կապակցությունների հետ.
Գոյականներ, որոնք գործածվում են միայն եզակի թվով
Գոյականներ, որոնք գործածվում են միայն հոգնակի թվով
Գոյականներ, որոնք ունեն –s վերջավորությունը, բայց գործածվում են եզակի թվով
Ածականների համեմատական կառուցվածքները
Տեղի և too, also, either մակբայները
Ստացական դերանունների բացարձակ ձևերը
Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները
The Simple Present բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում
The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ
Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ
May մոդալ բայը թույլ հավանականության նշանակությամբ
Շարահյուսություն
Բարդ համադասական նախադասությունները and, but, or, while շաղկապներով
Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակի պարագա երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:
Սովորողների ակնկալվող կարողությունները ուսումնական տարվա վերջին ըստ խոսքայինգործունեությանտեսակների
Ունկնդրելը
Նվազագույն մակարդակA1.2 | Միջին մակարդակA1.3 | Բարձր մակարդակA2.1 |
. Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություն-ներին վերաբերող հար-ցերին; կարողանալ հաս-կանալ խոսքի հիմնականկետերը, եթե խոսում ենհստակ և գրական լեզ-վովՀասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներովՀասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով։ | Կարողանալ ընդհա-նուր առմամբ հասկա-նալ պարզ ծանոթ թե-մային վերաբերող խոսքը;Կարողանալ տարբերելքերականական ժամա-նակները, երբ խո-սում են ներկայի, անցյալիկամ ապագայի մասինՀասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները։ | Կարողանալ հասկանալծանոթ թեմայով լսվողնյութի հիմնական բո-վանդակությունը;Կարողանալ հասկա-նալ հիմնական փաս-տերը և իրադարձու-թյունները; կարողանալհասկանալ լսվող նյութիամենակարևոր տեղե-կատվությունը, որը վե-րաբերում է ամենօրյակենցաղային հարցե-րին; |
Խոսելը
Նվազագույն մակարդակA1.2 | Միջին մակարդակA1.3 | Բարձր մակարդակA2.1 |
.Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝. Ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն։.Համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները։.Նկարագրել առօրյան. Նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։. Նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով։. Նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները;. Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը։. Ուզել մի բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։. Արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը։.Հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է։. խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել։ | .Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։. Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները։. Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով։. Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը։. Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ։. Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելովև, բայց, իսկ, որովհետևշաղկապները։. Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու։Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով։. Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին։. Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին։ | . Կարողանալ ներկա-յացնել ինքն իրեն,ընտանիքի անդամնե-րին և ընկերներին;կարողանալ պարզ նախադասություններովպատմել դպրոցականկյանքի, առօրյաի և արտադասարանականգործունեության մասին;կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին;կարողանալ նկարագրելբնակարանը իր տարբերսենյակներով;կարողանալ պատմել սի-րելի զբաղմունքի և հե-տաքրքրությունների մա-սին; կարողանալ նկա-րագրել բնությունը տար-վա տարբեր եղեղանակ-ներին; կարողանալ պատ-մել վերջին անգամ կա-տարած ճամփորդությանմասին; կարողանալ պարզնախադասություններովխոսել սիրած ուտեստ-ների, տարբեր մթերքներիև մրգերի մասին;կարողանալ ներկայանալ և Օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարրական արտահայտություններ;կարողղանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոս-քը ծանոթ թեմաների շուրջ; կարողանալ անել հրավերներ, առաջար-կություններ, ինչպես նաև պատասխանել դրանց;կարողանալ արտահայ-տել սեփական նախասի-րությունները և հարցերտալ զրուցակցի նախա-սիրությունների մասին;կարողանալ մասնակցելամենօրյա իրեն հետաքր-քրող խոսակցություննե-րին;կարողանալ հարց տալև պատասխանել հարցե-րին, մտքեր ու տեղեկու-թյուններ փոխանակել ծա-նոթ թեմաներով և կանխա-տեսելի իրավիճակներում |
Ընթերցելը
Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական (A1)Elementary և նախամիջին (A2)Pre-intermediate մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, անձնական պարզ նամակներ, փոքրիկ գովազդներ ծանոթ ապրանքների մասին, հայտարարություններ ծանոթ թեմաներով.
Նվազագույն մակարդակA1.2 | Միջին մակարդակA1.3 | Բարձր մակարդակA2.1 |
Հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին։. Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով։ | Հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը։. Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի։. Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից։. Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին։ | Ընթերցելուց հետո կա-րողանալ որոշելտեքստի թեման և տիպը; կարողանալորոշել ընթերցված տեքստի հիմնականտեղեկատվությունը, գաղափարը և հեղի-նակի միտքը;կարողանալ ընթերցե-լուց հետո վերապատ-մել տեքստը դեպքերիև իրադարձություն-ների ճիշտ հերթա-կանությամբ;Կարդալ և հասկանալ Microsoft Word ծրագրի առավել կարևոր հրահանգներըԱռանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը.Բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը |
Գրելը
Գրելու համար տեքստեր կարող են լինել ինքնակենսագրական տեղեկատվություններ, անձնական թերթիկներ, առօրյայի մասին լրատվություն, անձնական նամակներ, շնորհավորանքներ, հրավերներ.
Նվազագույն մակարդակA1.2 | Միջին մակարդակA1.3 | Բարձր մակարդակA2.1 |
. Տրամաբանական կա-պակցվածություն ու-նեցող նախադասու-թյուններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին; բնակավայրի, բնակա-րանի նկարագրում;սննդի մասին տեղե-կատվություն (նախա-ճաշ, ճաշ, ընթրիք);շնորհավորական բացիկի լրացում;Կարճ շարադրել կարդացածը։. Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։. Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով։՚.Գրել համառոտ ինքնակենսագրությունը։ | Տրամաբանական կա-պակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապա-տող առարկաներին,դպրոցին, եղանակին,տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առար-կաներին և այլ կեն-ցաղային թեմաներին;Կարճ շարադրել լսված խոսքը։. Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները։. Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։ | Կարողանալ ինքնա-կենսագրական տվյալ-ներ լրացնել;կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատ-մելով կատարած էքս-կուրսիայի, ճանապար-հորդության մասին;կարողանալ նամակգրել ինչ որ մեկին միտեղ հրավիրելու,շնորհակալությունհայտնելու, կամ էլ՝շնորհավորելու կա-պակցությամբ;կարողանալ տրվածբառերով և արտահայ-տություններով կա-պակցված խոսք գրել; |
Թարգմանական կարողություններ
Վերը նշված լեզվական նյութի սահմաններում կարողանալ բանավոր թարգմանություններ անել անգլերենից հայերեն և հակառակը: Բառարանի օգնությամբ կարողանալ կարդալ և թարգմանել հայերեն (Pre-Intermediate – նախամիջին) մակարդակով շարադրված գեղարվեստական գրականությունից հատվածներ:
Շաբաթական ժամաքանակը -2
Օգտագործվող ուսումնական գրականություն
English in mind, book 2
Round up, book 5
Անգլերեն ուսուցանող կայքեր