Ճամբարային քրոնիկոն

Կրթահամալիրում ձմեռային ճամբար է: Ինչպես միշտ մեր օրը շատ հետաքրքիր էր: Օրն սկսեցինք գրքերի մասին քննարկումով: Խոսեցինք մեր կարդացած գրքերի մասին, ներկայացրեցինք մեր սիրած գրողներին: Այդ մասին դուք կլսեք Սարալանջ ռադիոյի եթերում: Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում,ունեցանք հանդիպում քոլեջի սովորողների հետ, ովքեր մեզ ներկայացրեցին համակարգչային մի քանի ծրագրեր: Դասի արդյունքում մենք ունեցանք աշխատանքներ մեր բլոգներում` Canva ծրագիրով։ Օրն ամփոփեցինք սեղանի շուրջ՝ թեյախմությամբ և թեյի մասին անգլերեն լեզվով քննարկմամբ։
Ռուզաննա Տոգրամաջյան, «Մենք» ջոկատ:

Leave a comment