«Սարալանջ» ռադիո, TV Միջին դպրոց

Ուսումնական ռադիոն ստեղծվում է որպես ուսումնական աշխատանք և դրա իրականացման արդյունքն է: Այն լրացուցիչ կրթություն է, սովորողների անհատական, խմբային, ընտանեկան, ուսումնական նախագիծ:

Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի  և գրավոր, և բանավոր խոսքի  մշակմանը:  Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:

«Սարալանջ» ռադիոն առցանց ռադիո-նախագիծ է՝ վեբ-ռադիո, որն ունի իր հրապարակված ծրագիրը, իր բլոգը, որը ստեղծում և վարում են նախագծի համակարգողները։ 
Հեռարձակվում է 2019 թվականի նոյեմբեր ամսից: Ռադիոյի նորամուտը կրթահամալիրի տոնի առթիվ էր:
Սկզբում «Խաչմերուկ», հիմա արդեն «Սարալանջ» ռադիո: Մասնակիցներն են միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողները:
«Սարալանջ» ռադիոյի նպատակն է ներկայացնել, լուսաբանել դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները, սովորողների ամենահետաքրքիր պատմություններն ու հետաքրքրությունները: Ռադիոթողարկումները տարաբնույթ են. գրական, երաժշտական, ռադիոթատրոն….
Կներկայացնեն` Ռոզի Մովսիսյանը և Նարե Սարգսյանը:

«ՍԱՐԱԼԱՆՋ» TV #40

ՍԱՐԱԼԱՆՋ TV» #25

«ՍԱՐԱԼԱՆՋ» TV-Ն՝ ՍԱՐԱԼԱՆՋԻՑ

Leave a comment